|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
Սիրիայի Մանբիջ քաղաքի շուրջ Անկարայի և Վաշինգտոնի միջև պայմանավորվածության շրջանակում Թուրքիան Սիրիա է տեղափոխելու Օսմանյան կասյրության առաջին սուլթան Օսման Առաջինի պապի՝ Սուլեյման Շահի դամբարանը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
2015թ., երբ Սիրիայում թեժ մարտեր էին ընթանում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ, Թուրքիայի զինուժին պատկանող ստորաբաժանումները ներխուժել էին Սիրիայի Էշմե գյուղ և, անվտանգության նկատառումներից ելնելով , ժամանակավորապես տարհանել այնտեղ գտնվող` Սուլեյման Շահի դամբարանը։ Նրա մասունքները տեղափոխվել էին Թուրքիայի տարածք։
2018թ. ապրիլին Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել էր, որ այն բանից հետո, երբ Սիրիայում իրավիճակը հանդարտվի, Թուրքիան դամբարանը կտեղափոխի Սիրիա։
Սուլեյման Շահն ապրել է 1178-1227 թվականներին։ Մահից հետո թաղվել է Սիրիայի Հալեպ շրջանում։ Նրա դամբարանը հետագայում թուրքերի համար վերածվել է սրբավայրի։ 1921թ.-ին Ֆրանսիայի և Թուրքիայի միջև կնքված Անկարայի պայմանագրով դամբարանի վերահսկողությունն անցել է Թուրքիային։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի և Անկարայի միջև ձեռք բերված համաձայնությամբ Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերը պետք է դուրս գան Մանբիջից։