կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-25 19:09
Հասարակություն

Հայրապետական դամբարանը անհրաժեշտություն է

Հայրապետական դամբարանը անհրաժեշտություն է

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը, որն գտնվում է Մայր Աթոռի եւ Սբ Գայանե վանքի միջեւ, մինչ օրս բավականին հուղարկավորություններ են կատարվել եւ կատարվում են:

«Միաբանական գերեզմատունը բաց է, եւ այն պատմական գերեզմանատուն է համարվում»,- yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Մինչ օրս Վեհափառ հայրապետների աճյուններն ամփոփվել են Մայր տաճարի զանգակատան հարեւանությամբ, սակայն քննարկումներ են ընթանում, որ Մայր Աթոռն էլ պետք է ունենա առանձին Հայրապետական դամբարան: «Առանձին դամբարան ունենալու քննարկումներ եւ տարբերակներ կան, որպեսզի Մայր տաճարի շրջակայքը չծանրաբեռնվի: Քննարկումները դեռեւս ընթանում են, վերջնական եզրակացություն չկա, թե ինչպես պետք է լինի եւ որտեղ պետք է տեղակայվի այդ դամբարանը»,- ասաց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը` հավելելով, որ ժամանակը ցույց կտա: