կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-26 11:51
Մշակույթ

Ֆիդայական շարժում պետք է սկսվի. Նիկոլայ Ծատուրյան

Ֆիդայական շարժում պետք է սկսվի. Նիկոլայ Ծատուրյան

Մուսուլմանները վրա են տվել` Բելգիայում` պայթյուններ, Ֆրանսիայում` պայթյուններ: Նրանք ծրագիր ունեն` ոնց են աշխարհն իրենցով անելու, հատուկ ծրագիր, իսկ մենք միայն խոսում ենք. yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով աշխարհում տեղի ունեցած վերջին դեպքերին, կարծիք հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:

Ըստ նրա` մուսուլմանները կոնկրետ ծրագիր են մշակել,  իսկ մենք պայքարի հստակ ուղիներ չունենք:

«Մենք Հայաստանում ո՞նց ենք պայքարում ինչ-որ բանի դեմ` դուրս ենք գալիս փողոց, մի քիչ խոսում ենք, իսկ հետո բռնում` ծեծում են մեզ, ու վերջ, այսինքն` հետո նորից դուրս ենք գալիս, նորից մեզ ծեծում են… Խոսք պետք չի, գործել է պետք: Ոչ ոք մեզ չի լսում, երբ բարձրաձայնում ենք այն մասին, որ պետք չէ քանդել Աբովյանի, Ամիրյանի վրայի շենքերը: Մենք ասում ենք, նրանք` քանդում: Ֆիդայական շարժում պետք է սկսվի. գնանք, բանվորի վզից բռնենք`իջացնենք ներքև, ոստիկանն էլ գա` հետներս ձեռք ձեռքի տա, պատ կազմենք, որ չքանդեն: Հասկացեք` «Ֆեյսբուք»-ում ստատուս գրելով` բանի չենք հասնի, ու հերթով կքանդեն` «Զվարթնոց»-ը, Երիտասարդական պալատը, Արամի 30-ը, «Սևան» հյուրանոցը, որոնց տեղը ոչ մի բան չեն էլ կառուցում: Պետք է գործ անենք, խոսելու ժամանակն անցել է»,- ասաց Ծատուրյանը:

Հարցին, թե այդ գործ անողն ո՞վ պետք է լինի, պատասխանեց` նախ` ինքը, հետո` ես, մյուսները: «Պետք է բոլորս անենք… Պետք է մի կորիզ կազմվի, որ ղեկավարի այս ամենը, մնացածը կստացվի»,- ասաց մեր զրուցակիցը: