Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եռօրյա աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամության խմբի անդամներ՝ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը:
ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին խորհրդարանական պատվիրակությունը Բրյուսելում հանդիպել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար կազմին: Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, պատվիրակության անդամները Եվրոպական Միության խորհրդարանում հանդիպել են ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի և խմբի անդամների հետ:
Օրվա երկրորդ կեսին Եվրախորհրդարանում ԼՂՀ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամության խմբի նիստը, որը վարում էր Եվրոպական խորհրդարանում Արցախի ղեկավար Ֆրանկ էնգելը:
Այնուհետև պատգամավորներ Հայկ Խանումյանը և Դավիթ Մելքումյանը մասնակցել են Եվրոպական խորհրդարանում Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված քննարկումներին, որի բանախոսը ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն էր: Կլոր սեղանին հրավիրված էին ԵԽ պատգամավորներ, փորձագետներ:
Սեպտեմբերի 28-ին Արցախի պատվիրակությունը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գրասենյակում հանդիպում է ունեցել կառույցի նախագահ Դիոգո Պինտոյի և մյուս անդամների հետ: Օրվա երկրորդ կեսին Արցախի խմբի անդամներն այցելել են Ֆլամանդական խորհրդարան:
Երեկոյան պատվիրակությունը մասնակցել է Բելգիայում ՀՀ դեսպանատան կողմից Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ընդունելությանը։