|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը համացանցային գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը Բրյուսելում շարունակում է իր աշխատանքները Եվրանեսթ ԽՎ 5-րդ լիագումար նիստի շրջանակներում։ Առավոտյան բյուրոյի նիստում մեր վրդովմունքը հայտնեցինք կատարվածի մասին` զորակցություն հայտնելով Բրյուսելի օդակայանում և մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին»։
Նշենք, որ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսել էին մեկնել «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանը, Թևան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Կարինե Աճեմյանը և Վահե Էնֆիաջյանը: Ինչպես նաև Բրյուսելում է ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում վեհաժողովի կանանց ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

