|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում։
«2026 թվականի ապրիլի 14-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը և նրան ուղեկցող պատվիրակությունը հյուրընկալվեցին Ֆրանսիայի Ազգային ժողովում, ուր մասնակցեցին Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի Նախագահ, ԱԺ պարգամավոր Էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Մենք ենք ,մեր սարերը» գրաֆիկական վեպի և համանուն ցուցահանդեսի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է Արցախի Ազգային ժողովը։
«Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ, Սենատի անդամներ, քաղաքապետներ, ՏԻՄ Ներկայացուցիչներ, լրագրողներ, արվեստագետներ և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Անդրադարձ կատարվեց Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման և այդ ոճրագործության հետևանքներին: Ընդգծվեց կատարվածի վերաբերյալ տեղեկատվության շարունակական տարածման կարևորությունը՝ դիմակայելու պատմության վերաշարադրման կամ աղավաղման փորձերին։
Կարևորվեց նաև ստեղծագործական արվեստի դերը պատմության փոխանցման և ժամանակակից հակամարտությունների վերաբերյալ իրազեկման գործում։
Նման նախաձեռնությունները, որոնք համադրում են պատմությունը և արվեստը ինստիտուցիոնալ միջավայրում, նպաստում են անտեսված և աղավաղվող իրողությունը տեսանելի դարձնելուն և խթանում երկխոսությունը մշակույթի և հանրային պատասխանատվության միջև»,- ասված է Արցախի Ազգային ժողովի հրապարակման մեջ։