Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին ճակատագրական քայլեր կկատարվեն կապված hայ ժողովրդի՝ իր պատմական hայրենիքում ապրելու ու զարգանալու ի վերուստ տրված իրավունքի հետ: Ամենևին էլ հասարակ ու սովորական վիճակում չենք գտնվում մենք, և դա սկսվել է ակտիվ փուլ մտնել 2020-ի նոյեմբերի 9-10 -ից:
Այդ օրերին ստորագրված ստորացուցիչ կապիտուլյացիոն փաստաթղթով Հայաստանն անկյուն է քաշվել և ասվել է, եթե ուզում եք «Ձեր պատմական Հայրենիքում» ապրել ու գոյատևել, պետք է հրաժարվեք Արցախից, ճանաչեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մոռանաք ցեղասպանության մասին, հարաբերություններ հաստատեք Թուրքիայի հետ, բացեք թուրք-ադրբեջանական տանդեմին սպասարկող բոլոր հարմար ճանապարհները, և նման այլ բաներ:
Փաստորեն, նշված ուղղություններով վերջին 1,5 տարվա ընթացքում ՀՀ-ի պարտված, բայց զարմանալիորեն դեռևս «կառավարող» իշխանություններն ակտիվորեն աշխատում են ինչպես միջնորդների, այնպես էլ թշնամի պետությունների հետ, և աստիճանաբար իրենց ազգասպան ու պետականաքանդ նպատակները բաժին առ բաժին համապատասխան տեխնոլոգիաներով մատուցում են դեռևս հետպատերազմյան նիրհի մեջ գտնվող ժողովրդին:
Այստեղ անպայման պետք է ֆիքսել, որ մեզ բարեկամ, և ոչ բարեկամ բոլոր երկրների համար ՀՀ ներկա թուրքամոլ իշխանությունները մեծ գտածո են, քանզի մոլորակի վրա գոյություն ունեցող և տասնամյակներով/ եթե ոչ դարերով/ լուծման սպասող, բարդ հարցերից հայկականը հնարավոր է այս ընթացքում լուծել... հայերի ձեռքով ու ի վնաս հայերի:
Ահա այսպիսի իրավիճակին գումարվել է նաև սլավոնական մեծ պատերազմը, որտեղ կողմերից մեկը մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն է, և նրա ներկայիս վիճակից, ինչ խոսք, ցանկանում են օգտվել նաև մեր թշնամիները՝ խաղաղության աղավնի դարձած թուրք-ադրբեջանական տանդեմը:
Այս տեսանկյունից բրյուսելյան վերջին հանդիպումը փաստեց, որ՝
. Արցախի ինքնորոշման իրավունքի 30-ամյա տարեգրությամբ համարյա հանգուցալուծման հասած հարցը քաղաքական խունտայի կործանարար քայլերով դարձել է ընդամենը «Ղարաբաղի շրջանում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության մասին» հարց, որը փաստացի ազդարարում է հայոց պետականությունների վերջի սկիզբ:
. Ժամանակն է ոչ միայն ազգովին համախմբվելու, այլև աշխարհին կրկին ապացուցելու, որ հայը աննամուս, անարժանապատիվ ազգ չէ, ինչպես ոմանք կարծում են և նման հակահայ որոշումների դեպքում նրանք անխուսափելիորեն կհանդիպեն հայկական ամրակուռ և երկարատև հերոսական դիմադրության:
. Սպասվող պայքարի մեծ ճանապարհի առաջին քայլը «ազգակործան պատուհասներից,ազատվելն է:
Իրավիճակի հետ չհամակերպվող հայ ժողովուրդը, ահավոր մեծ կորուստներից, ողբերգական պատերազմից հետո ուզում է կրկին վերգտնի իրեն՝ բռնելով իր հողում արժանապատիվ ապրելու ու արարելու ուղին, որն առանց Արցախ անհնարին է:
Ահա թե ինչու են այս օրերը կարևոր հայ ժողովրդի ներկայի ու ապագայի համար: