կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-26 19:32
Քաղաքական

Եղել է առաջարկ. Արփինե Հովհաննիսյան

  Եղել է առաջարկ. Արփինե Հովհաննիսյան

Եղել է առաջարկ, նշանակումը կլինի, թե ոչ՝ դուք կտեսնեք. խոսելով իր վերանշանակաման հարցի մասին` ԱԺ-ում լրագրողներին հայտնեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը: Անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին` նախարարի պաշտոնակատարն ասաց, որ այժմ քննարկումներ են ընթանում կառավարությունում նաեւ հենց քաղաքաշինության նախարարության վերաբերյալ, սակայն չցանկացավ վերջնական բանաձեւում ասել, քանի որ վերջնական որոշում, ըստ նրա, չկա: «Ինչպես արդեն հայտարարեցի, քաղաքաշինության նախարարությունը վերացվում է: Ինչպիսի գործառույթներ կգնան այլ նախարարությունների կազմ, կամ ինչպի գործառույթներ կոմիտեների կամ գործակալությունների կողմից կիրականացվի, կիմանաք»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: Խոսելով վարչապետի այն հայտարարության մասին, թե պետական համակարգում պետք է վերանան պրիմիտիվ գողությունները, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ կոռեկտ չի համարում մեկնաբանել վարչապետի հայտարարությունները: «Հանցագործության մասին հաղորդումըայդպես չի լինում, խոսքը վերաբերում էր նրան, որ գործում էր համակարգ, որը հնարավորություն էր ընձեռում այդ ավիատոմսերը ավելի բարձր գնով վաճառել: Այն համակարգը, որի մասին խոսեց վարչապետը, պետք է փոփոխության ենթարկվի: Դրա մասին էր խոսվում, որ հնարավորություն կընձեռվի ավելի ցածր գնով ավիատոմսեր ձեռք բերել, ինչը տարբեր նախարարություններ նաև պիլոտային ծրագրի շրջանակներում արդեն իրականացնում են»,- նշեց նա: Ըստ Հովհաննիսյանի, իրենց նախարարությունը պիլոտային ծրագրի մեջ է եղել, և իրենք վաղուց արդեն իրականացնում են այդ ծրագիրը: «Արդարատության նախարարությունում գնվում են ամենաէժան տոմսերը, և նախարարի համար նույնպես «բիզնես կլասի» տոմս, կամ բարձր արժեքով տոմս երբևէ ձեռք չի բերվել»,- նկատեց նա: Հովհաննիսյանը նշեց, որ ամբողջական քննակում չի եղել վարչապետի հետ կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների մասով, վարչապետը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին ինքը դեռ կծանոթանա և իր մոտեցումները կհայտնի: «Այն փաստը, որ այսօր կառավարության արտահերթ նիստի օրակարգում է գտնվում մի օրինագիծ, որը հակակոռուպցիոն խորհրդի արդյունքներից մեկն է, դա խոսում է այն մասին, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կառավարության քաղաքականությունը շարունակում է մնալ առաջնային»,- շեշտեց նախարարի պաշտոնակատարը: Հարցին՝ վերջին շրջանում շատ է խոսվում դատապարտյալների հիվանդանոցի անբարեկարգ լինելու մասին, երբեւէ այցելե՞լ եք հենց «Սասնա ծռեր» խմբավորումից դատապարտյալներին, նա պատասխանեց. «Ես հանձնարարականներ եմ տվել, ես տեսել եմ՝ ինչ վիճակ է այնտեղ, եւ ուզում եմ ձեզ հավաստիացնել, առիթն օգտագործելով նաեւ ուզում եմ կոչ անել, որ համոզվեք ինքներդ դրանում, ինչի մասին բաւձրաձայնում եք»: