Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք վարչապետի գործոնն էր պատճառը, որ նշանակվեց նախարար, ասաց. «Հանրապետության նախագահն է նշանակում արդարադատության նախարարին»:
Նա հավելեց, որ, նախագահի կողմից լիազորվելով` աշխատել այդ պաշտոնում, ստանձնել է այդ բեռն ու պատասխանատվությունը:
Լրագրողները կրկին հարցրեցին, թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, Հանրապետական կուսակցությունն առաջադրեց հենց իր թեկնածությունը:
«Ես չէ, որ պետք է անդրադառնամ ինձ նշանակելու հիմքերին: Այդպիսի քաղաքական որոշում է կայացրել Հանրապետական կուսակցությունը: Ես հարգում եմ այդ որոշումը, ես էլ արդեն աշխատում եմ այդ պաշտոնում: Կաշխատեմ իրականացնել այն հիմքերն ու բարեփոխումները, որոնք դրված են նախարարության քաղաքականության հիմքում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Դիտարկմանը, որ արդարադատության ոլորտն ամենակոռումպացվածն է, բարեփոխումների կարիք կա, նախարարը պատասխանեց. «Նախ` բոլորիցդ ուզում եմ ժամանակ խնդրել, որպեսզի ավելի մանրամասն, նախարարության յուրաքանչյուր ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ զրուցենք, խոսենք: Ստանձնելով այս պարտավորությունը, քաջ գիտակցելով, թե որ համակարգ եմ մուտք գործում, կարծում եմ` ավելի ուշ ժամանակ կունենանք անդրադառնալու ոլորտում առկա խնդիրներին ու այն տեսլականին, որը ես ունեմ ոլորտում առկա խնդիրները հաղթահարելու և այլ բարելավումներ անելու կապակցությամբ»: