Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք ունենք քրեական, վարչական, քաղաքացիական դատավարական օրենսգրքեր, որոնք այս կամ այն կերպ կարգավորում են դատավարությունների ընթացքում ծագող փորձաքննությանը վերաբերող հարցերը, սակայն մինչ օրս մենք չունենք փորձաքննությունների ոլորտը կարգավորող միասնական իրավական ակտ. այսօր ՀՀ-ում դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի նախագծի հիմնադրույթներին նվիրված քննարկման ավարտին լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ քրեական դատավարության օրենսգրքում առկա են փորձագետին վերաբերող դրույթներ, սակայն իրականում անձի իրավունքներին առնչվող մի շարք հարցեր կան, որոնք կարգավորված չեն որևէ իրավական ակտով: Օրինակ` այն, թե փորձաքննության համար ինչպիսի լիցենզավորում պետք է ունենա փորձագետը:
Նախարարն ընդգծեց, որ ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների իրականացման փուլում նաև փորձաքննությունների ոլորտի կարգավորման կարիք կա:
Դիտարկմանը, թե կարելի՞ է փաստել, որ մինչ այսօր արված փորձաքննությունները օրենսդրական բացի արդյունքում կողմնակալ են եղել, նախարարը պատասխանեց, որ այսօր էլ փորձաքննությունների որակի և բովանդակության հետ կապված կարգավորումներ առկա են:
«Փորձաքննությունների ոչ պատշաճ որակի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար այսօր էլ կան դատավարական մեխանիզմներ, օրիակ` քրեական դատավարությամբ նախատեսված է, որ փորձագետները զգուշացվում են կեղծ եզրակացություն տալու համար: Խնդիրն այն է, որ պետք է լինեն այլ մեխանիզմներ, որոնք մեզ արդյունավետորեն և արագ արձագանքման հնարավորություն կտան ոչ միայն հետևանքների վերացման, այլև, առաջին հերթին, կանխարգելման փուլում»,- ասաց նա: