կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-28 13:38
Իրավական

Ես ԴԱՀԿ պետի կենսագրությանը չեմ հետևում. Արփինե Հովհաննիսյան

Ես ԴԱՀԿ պետի կենսագրությանը չեմ հետևում. Արփինե Հովհաննիսյան

Հայաստանում արդարադատություն կա, բայց այդ արդարադատությունը շատ խնդիրներ ունի, և այդ արդարադատության կերտման համար բոլորս ենք պատասխանատու. միայն արդարադատության նախարարը չէ, որ մեր երկրում պատասխանատու է արդարադատության կերտման համար: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում արդարադատություն կա՞:

Հարցին, թե  նախարարը տեղյա՞կ է, արդյոք, իր ենթակա` ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանն ի՞նչ ճանապարհով և կենսագրության ո՞ր հատվածում է հաջողեցրել դիզել իր միլիոնները, նախարարը պատասխանեց. «Անկեղծ ասած` ես որևէ մեկի` լինի ԴԱՀԿ ղեկավարը, թե` արդարադատության այլ պաշտոնյա, կենսագրությանը չեմ հետևում: Պարոն Պողոսյանը` որպես ԴԱՀԿ ղեկավար, պատշաճ իրականացնում է իր լիազորությունները»:

Իսկ ինչ վերաբերում է նրա բիզնեսներին, Հովհաննիսյանը խորհուրդ տվեց ուսումնասիրել հայտարարագրերը:

Խոսելով ԱԱԾ-ի կողմից Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի մասին` նախարարն ասաց, թե հատուկ ծառայությունները լավ են կատարել են իրենց առջև դրված խնդիրը և կանխարգելել են մի շարք վտանգավոր հանցագործություններ:

«Այս առումով` մենք մի բան պետք է արձանագրենք. երբ մենք պոստ ֆակտում, այսինքն` կատարվելուց հետո ենք արձագանքում դեպքին, ափսոսանքի խոսքեր ու մեղադրանքներ  ենք հնչեցնում, երբ կանխարգելման փուլում ենք արձագանքում, դրան վերաբերվում ենք թերահավատորեն և արդյունքում սկսում ենք ինչ-որ այլ ձևակերպումներ փնտրել»,- ասաց նա: