Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատարը, Բուլղարիայի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության վարչապետները շնորհավորական ուղերձներ են հղել Կարեն Կարապետյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Շավկատ Միրզիյոևի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի Կարեն Վիլհելմի,
Խնդրում եմ ընդունել իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր գործունեությունն այս բարձր պաշտոնում կնպաստի ուզբեկա-հայկական հարաբերությունների հետագա զարգացմանն՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:
Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և ամենայն հաջողություն՝ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»:
***
Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովի շնորհավորական ուղերձում նշված է.
«Ձերդ Գերազանցություն,
Բուլղարիայի կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Բուլղարիայի Հանրապետությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցության և բարեկամության ավանդական հարաբերությունները, և ես հաստատում եմ Բուլղարիայի կառավարության պատրաստակամությունը շարունակելու աշխատանքն՝ ի օգուտ մեր երկկողմ հարաբերությունների ներուժի լիարժեք ընդլայնմանը՝ հանուն մեր երկու երկրների և ժողովուրդների բարգավաճման:
Ցանկանում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ Ձեր բարձր պատասխանատու գործունեության մեջ, խնդրում եմ ընդունեք, հարգելի պարոն վարչապետ, խորին հարգանքի հավաստիքը»:
***
Լիտվայի Հանրապետության վարչապետ Ալգիրդաս Բուտկեվիչիուսի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի վարչապետ,
Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Թույլ տվեք, օգտվելով առիթից, մաղթել Ձեզ և Ձեր կառավարությանը հաջողություններ հետագա գործունեության մեջ: Ակնկալում եմ կառուցողական համագործակցություն և մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդում:
Օգտվելով առիթից` Լիտվայի Հանրապետության ժողովրդի և կառավարության անունից շնորհավորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ: Հայ ժողովրդին սրտանց մաղթում եմ նորանոր հաջողություններ, բարօրություն և բարգավաճում:
Խորապես հավատում եմ, որ առաջիկա տարիներին Լիտվայի և Հայաստանի միջև գործընկերությունը կշարունակի զարգանալ համագործակցային և բարեկամական ոգով»: