կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-13 12:43
Հասարակություն

Սաղս պետք ա պադերժկա լինենք Կարեն Կարապետյանին. Սեյրան Սարոյան

Սաղս պետք ա պադերժկա լինենք Կարեն Կարապետյանին. Սեյրան Սարոյան

ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը խորհրդարանում լրագրողներին ասաց, որ շատ լուրջ է վերաբերվում ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին:

«Շատ լավ եմ վերաբերվում նրան, շատ բարձր: Կարեն Կարապետյանը լուրջ մարդ ա, նրան օգնել ա պետք: Դա ձեզ էլ ա վերաբերում, որ չթողեք ամեն մեկն ամբախ-զամբախ ինչ ասես խոսա, ցեխ շպրտի նրա վրա: Սաղս պետք ա պադերժկա լինենք, որ էդ մարդն աշխատի: Կյանք էր, ժամանակ էր, գործ էր, էն ժամանակ գնաց, էկավ էլի: Ինքը Հայաստանի հետ միշտ էլ կապը պահել ա, այնպես ա, որ Կարեն Կարապետյանը Հայաստանից երբեք չի գնացել»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելուց հետո հայտարարեց, որ այլևս չի վերադառնալու քաղաքականություն, Սարոյանը պատասխանեց. «Կարեն Կարապետյանը երբեք չի ասել, որ չի վերադառնալու քաղաքականություն: Հեն ա, էն օրն էլ տելեվիզորով վերջին հարցազրույցը ցույց տվեցին, տենց բան ինքը չի ասել, ինքը ասեց, որ` ես տեղ էլ չեմ գնում, ես իմ ժողովրդի հետ եմ, ժողովրդի կողքին եմ»: