Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ առաջին անգամ այցելեց խորհրդարան և մասնակցեց կառավարության հետ հարցուպատասխանին։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում, զավեշտալի Էր։ Բանն այն Է, որ չնայած նիստին ներկա Էին իշխանական ՀՀԿ խմբակցության պատգամավորների գերակշռող մասը, այդ թվում՝ Աժ նախագահությունը՝ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, սակայն ոչ ոք Կարեն Կարապետյանին չշնորհավորեց։
Մեկուկես ժամանոց հարցուպատասխանի մեկ ժամն անցնելուց հետո միայն, երբ Կարեն Կարապետյանն արդեն հասցրել Էր «հնանալ», քանի որ մի քանի պատգամավորների հարցերի Էր պատասխանել, ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը խոսքի իրավունք վերցնելով՝ շնորհավորեց իրենց՝ իշխող մեծամասնության կողմից նշանակված վարչապետին։ Կարեն Կարապետյանի հետ կատարվածը վկայում Է այն մասին, որ իշխանական վերնախավում նրան որպես յուրայինի չեն ընկալում, նա ՀՀԿ-ականների համար «դրսից բերված» մարդ Է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։