|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՀ նոր վարչապետ Կարեն Կարապետյանը անհապաղ լուծում պահանջող մի շարք լուրջ խնդիրների առջև է կանգնած: Նման կարծիք հայտնել է ռուս փորձագետ Աջար Կուրտովը. հայտնում է Газета.ру-ն:
Մասնավորապես` խոսքը գնում է արտասահմանյան ներդրումների ներգրավման և բնակչության զբաղվածության հետ կապված իրավիճակը բարելավելու մասին: Կուրտովի խոսքով` ՀՀ քաղաքացիները ցածր աշխատվարձի պատճառով աշխատանք են որոնում արտասահմանում, ՀՀ բնակչության մեծամասնությունը հարուստ չէ: Գազի, տրանսպորտիտի, կոմունալ ծառայությունների գների բարձրացումը մարդկանց ստիպում է փողոց դուրս գալ:
«Կարեն Կարապետյանը ստիպված կլինի խուսանավել գները բարձրացնելու անհրաժեշտության և այն վտանգի միջև, որ մարդիկ կարող են փողոց դուրս գալ»,- ասել է փորձագետը: