կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-22 10:52
Սպորտ

Վանաձորում մեդալ նվաճած հայ ըմբիշներն ու նրանց մարզիչները

Վանաձորում  մեդալ նվաճած հայ ըմբիշներն ու նրանց մարզիչները

Հուլիսի 18-20-ը Վանաձորում կայացավ անվանի ըմբիշ, Սեուլի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 19-րդ միջազգային մրցաշարը, որին 9 երկրի 110 ըմբիշ մասնակցեց: Մարզաձևի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը դրանց արդյունքներով կարողացավ վերջնականորեն կողմնորոշվել սեպտեմբերին Տաշքենդում ընթանալիք աշխարհի առաջնության մեր մասնակիցների հարցում: Վանաձորյան հեղինակավոր այս մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 7 մեդալ՝ 1 արծաթե և 6 բրոնզե: Ստորև ներկայացնում ենք ստուգատեսի մեր բոլոր 7 մրցանակակիրներին և թե ում սաներ են նրանք:

 


Արծաթե մեդալի է արժանացել 65 կգ քաշային կարգի ըմբիշ Նարեկ Սիրունյանը (Վանաձորի քաղաքապետարանի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Ժորա Հովհաննիսյան): Բրոնզե մեդալակիրներ են դարձել. Գարիկ Բարսեղյանը (57 կգ, «Սևան» մարզական ընկերություն, անձնական մարզիչ՝ Արայիկ Բաղդադյան), Արթուր Բաղդասարյանը (65 կգ, ըմբշամարտի հանրապետական դպրոց, անձնական մարզիչ՝ Գևորգ Մկրտչյան), Գրիգոր Գրիգորյանը (70 կգ, Զատիկյան անվան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Խաչիկ Հարությունյան), Վահե Թամրազյանն (86 կգ, Երևանի քաղաքապետարանի Ռուբեն Կարապետյանի անվան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գևորգ Սիմոնյան), Մուսա Մուրթազալիևը (86 կգ, Աշխատանքային հերթափոխի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արայիկ Բաղդադյան), Էդգար Ենոքյանը (97 կգ, Հայաստան մարզական միության Ռուբեն Վարդանյանի անվան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Էդվարդ Թունյանց):

 

Մրցաշարի գլխավոր մրցավարն էր ԽՍՀՄ սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Հարությունյանը:

 

Աղբյուր՝ Wrestling.am