Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալ են նվաճել Ֆրանսիայում կայացած դպրոցականների օլիմպիական խաղերում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Յուրա Բաբլումյանն արժանեցել է արծաթե մեդալի, իսկ Ոսկան Ոսկանյանը` բրոնզե մեդալի:
Բռնցքամարտիկները Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր էին մեկնել 4 մարզիկով:
Նշենք, որ մայիսի 14-22-ը Ֆրանսիայի Նորմանդիա շրջանում ընթանում է 16-18 տարեկան դպրոցականների համար նախատեսված ամենախոշոր սպորտային միջոցառումը՝ դպրոցականների օլիմպիական խաղերը կամ «Գիմնազիադա 2022»-ը, որին մասնակցում են 64 երկրների մարզիկներ, որոնք մրցում են 17 մարզաձևերում, ինչպես նաև պարալիմպիկ 3 մարզաձևերում։
Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցում են 3600 պատանի մարզիկներ, իսկ 1500 կամավորներ օգնում են կազմակերպչական աշխատանքներում։