|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հունիսի 18-ի երեկոյան միջադեպ է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձինք, վրդովվելով, որ ԵԿՄ վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի եղբոր որդին վազանց է կատարել իրենց նկատմամբ, կանգնեցրել են նրա մեքենան:
Երբ գեներալի զարմիկն իջել է ավտոմեքենայից` պարզելու, թե ինչի՞ համար են կանգնեցրել իրեն, անհայտ անձն իր մոտ եղած հրազենն ուղղել է Մ. Գրիգորյանի եղբոր որդու գլխին ու հայտնել` «կգյուլլեմ»:
Տեղի ունեցածը կանխել է ԱԺ պատգամավոր, գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանի եղբոր որդին, ով Մ. Գրիգորյանի զարմիկի ընկերն է և նրա հետ եղել է ավտոմեքենայում: Սեյրան Սարոյանի զարմիկը կարողացել է քաշել ընկերոջ վրա զենք պահած «հերոսի» ձեռքից, ինչի արդյունքում Սարոյանի զարմիկը վնասվածք է ստացել ոտքի հատվածում: Այնուհետև «հերոսները» իրենց մեքենայով ճողոպրել են դեպքի վայրից:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: