Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 18-ին Էջմիածնում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձը) և 235 –րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը): Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Շարունակվում են օպերատիվ քննչական գործողությունները հանցագործությունը կատարած անձի ինքնությունը բացահայտելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կրակոցների արդյունքում վիրավորվածի կամ վիրավորվածների վերաբերյալ կրկին որևէ տեղեկություն չի հաղորդվում: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ, ըստ shamshyan.com-ի, անհայտ անձինք, վրդովվելով, որ ԵԿՄ վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբոր որդին վազանց է կատարել իրենց նկատմամբ, կանգնեցրել են նրա մեքենան: Երբ գեներալի զարմիկն իջել է ավտոմեքենայից` պարզելու, թե ինչի՞ համար են կանգնեցրել իրեն, անհայտ անձն իր մոտ եղած հրազենն ուղղել է Մ. Գրիգորյանի եղբոր որդու գլխին ու հայտնել` «կգյուլլեմ»:
Տեղի ունեցածը կանխել է ԱԺ պատգամավոր, գեներալ Սեդրակ (Սեյրան) Սարոյանի եղբոր որդին, ով Մ. Գրիգորյանի զարմիկի ընկերն է և նրա հետ եղել է ավտոմեքենայում: Սեյրան Սարոյանի զարմիկը կարողացել է քաշել ընկերոջ վրա զենք պահած «հերոսի» ձեռքից, ինչի արդյունքում Սարոյանի զարմիկը վնասվածք է ստացել ոտքի հատվածում: Այնուհետև «հերոսները» իրենց մեքենայով ճողոպրել են դեպքի վայրից: