Փոխարժեքներ
18 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Ռուսաստանի Դաշնությունում այսօր խորհրդարանական ընտրություններ են, ինչպես նաեւ ընտրում են 9 շրջանի նահանգապետերի, 39 օրենսդիր ժողովի պատգամավորների, երկրի տարբեր շրջաններում նաեւ քաղաքապետի ընտրություններ են, ինչպես նաեւ կկայանա 150 տեղական նշանակության հանրաքվե:
Պետդումայում պատգամավորական մանդատի համար պայքարում է 14 կուսակցություն եւ 2100 մեծամասնական թեկնածու: Ընդհանուր առմամբ ընտրություններին առաջադրվել է 6500 թեկնածու: ՌԴ ԿԸՀ-ն գրանցել է 14 կուսակցության առաջադրում` «Ռոդինա», «Ռուսաստանի կոմունիստներ», , «Թոշակառուների ռուսական կուսակցություն` հանուն արդարության», «Եդինայա Ռոսիա», «Քաղաքացիական պլատֆորմ», «Կանաչներ», Լիբերալ դեմոկրատական կուսակցություն, Ազգային ազատության կուսակցություն ն(ՊԱՌՆԱՍ), Աճի կուսակցություն, «Քաղաքացիական ուժ», «Յաբլոկո», ՌԴ կոմունիստական կուսակցություն, «Ռուսաստանի հայրենասերներ» եւ «Սպրավեդլիվայա Ռոսիա»:
Նշենք, որ հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի վերջին սոցհարցման տվյալներով իշխող «Եդինայա Ռոսիան ունի 39.3 տոկոս վարկանիշ, երկրորդ տեղում Ժիրինովսկու Լիբերալ դեմոկրատներն են` 10.4 տոկոս, երրորդը ՌԴ կոմունիստական կուսակցությունն է ` 8.7 տոկոս: Չորրորդ տեղում «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունն է` 5.3 տոկոսով, հինգերորդում թոշակառուների կուսակցությունն է` 1.6 տոկոսով եւ վեցերորդը` «Յաբլոկոն» է` 1.1 տոկոսով: Մնացած կուսակցությունների վարկանիշը 1 տոկոսից ցածր է: