Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ մարտի 26-ին, Սյունիքի մարզի Սիսիան և Շիրակի մարզի Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից:
Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։ Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Բոլոր ընտրատեղամասերն ապահովված են տեսախցիկներով։
Ընտրությունների ընթացքին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել ԿԸՀ կայքով։
Սիսիան համայնքում ընտրողների թիվը 2023 թվականի մարտի 19-ի դրությամբ 22880 է, Անի համայնքինը՝ 15918։
Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրված են «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը), «Իմ հզոր համայնք», «Հայկական երազանք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: Ընտրությունների ընթացքին հետևելու համար հավատարմագրվել է 15 ԶԼՄ և դիտորդական առաքելություն իրականացնող 1 կազմակերպություն, մեկ դաշինք։
ԿԸՀ անդամներ Աննա Գրիգորյանը, Սիլվա Մարկոսյանը և Ժիրայր Կարապետյանը օրվա ընթացքում հերթապահություն են իրականացնելու Սիսիան համայնքի ընտրատեղամասերում, իսկ ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանն ու ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը՝ Անի համայնքի ընտրատեղամասերում։