| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սեպտեմբերի 17-ին` ժամը 06.56-ին, տեղեկություն է ստացվել, որ Մ-6 ավտոճապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածի 17-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի 35 PS 865 պետհամարանիշով (վարորդ՝ 1996 թ. ծնված Ա. Բ., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և, մոտ 10 մ գլորվելով, հայտնվել հարակից դաշտում:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել տուժած Կ. Ռ.-ին (ՌԴ քաղաքացի), ով վարորդի հետ հոսպիտալացվել է Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Ե.-ի (ՌԴ քաղաքացի, ծնվ.1989 թ.) և մեկ` անձը չպարզված քաղաքացու դիերը:
Hraparak.am-ի տեղեկություններով՝ ավտովթարի հետևանքով զոհվածներն ու վիրավորները ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ են։
Լուսանկարը՝ Ալեն Գրիգորյանի