|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հունվարի 19-ին, ժամը 19.45-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լեռմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ 21-010» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ավտոմեքենայի ներսում արգելափակված տուժած կա. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «ՎԱԶ 21-010» մակնիշի 34 UZ983 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ գլորվել մոտակա ձորակը:
Փրկարաները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին. վերջինս հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: