Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 4-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լերմոնտովո և Մարգահովիտ գյուղերի միջակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ում «KIA» մակնիշի 50 NA 700 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: Տեղեկացնում է ՏԿԱԻՆ-ը:
Shamshyan.com-ի տեղեկություններով` վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 4 հոգի տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց: Վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր, 2-ը` ծանր կայուն վիճակում: