Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Դեկտեմբերի 5-ին` ժամը 04.34-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի 9-րդ կմ-ում «ԶԻԼ 130» մակնիշի (վարորդ Ա. Մ., ծնվ. 1958 թ.) 39 LO 838 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: