կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-11 10:05
Հասարակություն

Ավտովթար՝ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին. 36-ամյա վարորդը տեղում մահացել է

Ավտովթար՝ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին. 36-ամյա վարորդը տեղում մահացել է

Դեկտեմբերի 10-ին` ժամը 20.08-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում (9-րդ կմ) բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 35 UV 925 և «Սիատ» մակնիշի 35 ST 397 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Սիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1978 թ. ծնված Ա. Ա.-ը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ 1988 թ. ծնված Կ. Վ.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, արգելափակվել է ավտոմեքենայում: Վերջինիս հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ:

 

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Ժամը 20.35-ին հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, այնուհետև հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները: