կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-16 09:22
Իրավական

Կալանավորվածը որոշ ուսանողների ապահովել է գումարի դիմաց դրական գնահատականներ ստանալը. «Իրավունք»

Կալանավորվածը որոշ ուսանողների ապահովել է գումարի դիմաց դրական գնահատականներ ստանալը. «Իրավունք»

«Իրավունքը» գրում է. «Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անվտանգության ծառայության պետ Վանիկ Գինոսյանը կալանքի տակ Է։ Թե ինչ կապ ունի անվտանգության պատասխանատուի կալանավորումը բուհի հետ, փորձեցինք հետաքրքրվել համալսարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այնտեղից, սակայն խուսափեցին հստակ պատասխան տալուց, նկատելով միայն. «Ձեր հարցին պատասխանել ներկա պահին չենք կարող։ Այժմ նախաքննություն է ընթանում։ Ուստիև մանրամասներ, թե ինչ կապ ունի կալանավորումը բուհի հետ, հայտնել չենք կարող»։

 Նշենք նաև, որ ըստ համալսարանում տարածված լուրերի՝ Վ. Գինոսյանը կալանավորվել է համալսարանում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Իսկ որոշ աղբյուրներ ակնարկեցին, որ խոսքը կարող է ընդունելության քննությունների ժամանակ բուհական վերին հովանու ներքո գործ «դզելու» մասին լինել։ Պարզաբանումների համար դիմեցինք նաև ԱԱԾ։ ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը որոշ պարզաբանումներ տվեց։ Նրա խոսքով՝ Վանիկ Գինոսյանը ձերբակալվել Է սեպտեմբերի 8-ին և, իրոք, բժշկականի հետ կապված չարաշահումների գործի շրջանակներում. «Քննությամբ պարզվել Է, որ Վ. Գինոսյանը որոշ ուսանողների ապահովել է գումարի դիմաց դրական գնահատականներ ստանալը։ Քննությունը շարունակվում է»»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։