|
Փոխարժեքներ
06 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ԱՄՆ Բարձրագույն դատարանը թույլատրել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփին բարդացնել կեցության պայմանները փախստականների համար, որոնք ունեն պետական աջակցության կարիք: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում Reuters գործակալությունը:
Այսուհետ պետությունը կարող է մերժել արտասահմանցիների «Գրին քարտ» ստանալու դիմումը՝ նրանց կրթական ցենզի ցածր մակարդակի, անգլերենի իմացության կամ տարիքի պատճառաբանությամբ:
Այս նախաձեռնության մասին դեռևս հայտարարվել էր 2019 թ. օգոստոսին: Թրամփի կոշտ քաղաքականությունը փախստականների վերաբերյալ, նրա նախընտրական խոստումներից է: Հունվարի 23-ին հայտարարվել էր, որ Թրամփի վարչակազմը քայլեր է ձեռնարկել «ծննդաբերության տուրիզմի» դեմ, որի ժամանակ արտասահմանցիները, ծննդաբերելով ԱՄՆ-ում, ապահովում էին իրենց երեխայի համար քաղաքացիություն: