| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նախորդ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների գործով բոլոր կալանավորվածների` հարազատների հետ տեսակցությունների արգելքը հանվել է: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց նույն գործով կալանավորված` 25-ամյա Սևակ Մնացականյանի փաստաբան Անդրանիկ Աբաջյանը` նշելով, որ իրեն այդ մասին տեղեկացրել է գործով քննչական խմբի ղեկավար Տոնոյանը:
Հիշեցնենք, որ Սևակ Մնացականյանը Երևանի թիվ 147 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է, նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը):
Ըստ փաստաբանի` այս գործի նախաքննության ավարտի մասին վաղ է խոսել, թեև շատերը հարցաքննվել են: Սևակի հարազատների խոսքով` նա միջադեպի վայրում հայտնվել է պատահաբար. ընկերոջ` նույն գործով կալանավորված Ավետիս Ավետիսյանի հետ այդ տարածքում են պայմանավորված եղել, տեղ հասնելով` նկատել է խառնաշփոթ ու գետնին ընկած ընկերոջը և փորձել է ազատել նրան ոստիկաններից, սակայն բերման է ենթարկվել: Փաստաբանը տեղեկացրեց, որ մինչ այժմ իր պաշտպանյալը չի հարցաքննվել:
Ի դեպ, պաշտպանը միայն 2 օր առաջ է ստացել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի` Սևակ Մնացականյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու մասին` դեկտեմբերի 28-ին կայացված որոշման օրինակը: Նա պատրաստվում է այդ որոշումը բողոքարկել ՀՀ Վերաքննիչ դատարանում: Փաստաբանի խոսքով` որոշման օրինակը մինչ այժմ Սևակը չի ստացել: