|
Փոխարժեքներ
22 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.68 |
| EUR | ⚊ | € 418.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.6568 |
| GBP | ⚊ | £ 492.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.5 |
Երեկ ինքնավնասման դեպք է արձանագրվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Երևանում ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի մասնակցությամբ ծեծկռտուքի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Անդրանիկ Գաբրիելյանը կալանավայրում կտրել է երակները: «Նախաբազկի միջին երրորդականի ներսային մակերեսի կտրած-պատռած վերքեր» ախտորոշմամբ նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: Հիշյալ հիվանդանոցից Yerkir.am-ին հայտնեցին, որ երեկ մշակել են կալանավորի վերքերն ու նրան դուրս գրել:
Yerkir.am-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ այդ քայլով Գաբրիելյանը բողոքել է իր նկատմամբ հարուցված քրեական գործի դեմ: Ղլեչյանի խոսքով՝ նա ներկայումս գտնվում է բժիշկների հսկողության տակ, նրա հետ սոցիալ-հոգեբանական աշխատանք են տարել ՔԿՀ-ի համապատասխան աշխատակիցները: