|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Դեմ եմ կուտակայինին» նախաձեռնության անդամներն արդեն երթով հասել են ՍԴ:
Yerkir.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ երթի մասնակիցները բավականին շատ են: Նրանց սատարում են նաեւ վարորդները, ովքեր ազդանշաններով ուղեկցում են երթի մասնակիցներին:
ՍԴ-ի մոտ ընթերցվեց հայտարարության տեքստը: Ակցիայի մասնակիցներն ընդգծեցին, որ օրեր առաջ, պարտադիր կենսաթոշակային համակարգի մասին խոսելով, Սերժ Սարգսյանն, ըստ էության, ակնհայտ ճնշում գործադրեց ՍԴ-ի վրա: Բողոքի ակցիայի մասնակիցները ՍԴ դատավորներին կոչ արեցին ծառայել ժողովրդին, ինչի համար էլ ՍԴ-ում նստած են:
«Կենսաթոշակ ստանալը մարդու իրավունքն է, ոչ թե պարտականությունը»,- նշեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը: