Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՌԴ կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրենքի նախագիծ, ըստ որի՝ որոշ խմբերի համար դյուրացվում է ՌԴ քաղաքացիություն ստանալը. հայտնում է Yerkir.am-ը՝ Ինտերֆաքսին հղումով:
Համաձայն օրենսդրական նախաձեռնության՝ ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացող օտարերկրացիները ստիպված չեն լինի հրաժարվել իրենց ներկա քաղաքացիությունից:
Բացի այդ՝ օրինագծում նախատեսվում է փոխել կետը, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիության կարող են հավակնել կացության թուղթ կամ ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալուց ի վեր ավելի քան 5 տարի Ռուսաստանում բնակվող օտարերկրացիները: Նոր նախագծով առաջարկվում է չեղարկել թե՛ այդ պահանջը, թե՛ գոյատևման միջոցների աղբյուր ունենալու պահանջը:
Հավելվում է նաև, որ օրենքի նախագիծը կվերաբերի Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիներին: Օրինագծի շահառուների թվում են նաև այն օտարերկրացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց ռուս ծնողներից թեկուզև մեկը ՌԴ տարածքում է բնակվում: