|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
«Ժողովուրդը» գրում է . «Ժողովուրդ»–ը հղում անելով իր աղբյուրներին՝ տեղեկացրել Էր, որ Հայաստանի անկախության 25-ամյակի շրջանակներում Սերժ Սարգսյանը մի շարք դատապարտյալների ներում Է շնորհելու։ Մասնավորապես, նշվում են ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի և «Դրո»–ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված դաշնակցական Արմենակ Մնջոյանի անունները։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որ 2012-ից յուրացման համար 13 տարվա ազատազրկման Է դատապարտված, նույնպես Սերժ Սարգսյանից ներում Է խնդրել։ Նրան ներում շնորհել-չշնորհելը հատուկ հետաքրքրության առարկա Է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։