Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, որ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություում հարուցվել է քրեական գործ` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության մարզային բաժիններում կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ: ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ մասնավորապես պարզվել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակների նշանակմանմ վճարման եւ վերահսկողության բնագավառներում կազմակերպական-տնօրինչական լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձանց կողմից անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իրենց խաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու միջոցով մահացած կենսաթոշակների չափն աքվել հաշվարկելով 2009-2010 թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից անհիմն դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափի գումար եւ յուրացրել:
Նկատի ունենալով, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձանց գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսվախ հանցագործության հատկանիշներ` ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն` նախաքննություն իրականացնել: