Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Այս պահին կառավարության նիստերի դահլիճում շարունակվում է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակի շնորհանդեսը: Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ ելույթով հանդես է եկել ՀՀ նախագահը, սակայն նրա խոսքը որոշ լրագրողներ ստիպված են եղել լսել դրսում:
Բանն այն է, որ այդ լրագրողներին, ովքեր դուրս էին եկել նախագահի մուտքը լուսանկարելու, անվտանգության աշխատակիցներն այլևս թույլ չեն տվել մտնել, ավելին` արգելել են շենքի պատուհաններից հետևել դահլիճում տեղի ունեցող իրադարձությանը, ձայնագրիչները դնել պատուհանագոգերին:
Ի դեպ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կառավարության նիստերի դահլիճ ուղեկցում էր Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետը նրա հետ չէր: Նշենք, որ քարոզարշավը շարունակվելու է Ավան վարչական շրջանում: