կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-28 12:36
Քաղաքական

Բացի Սերժ Սարգսյանից, Բագրատյանն այլ թեկնածուների մասին չի խոսում

Բացի Սերժ Սարգսյանից, Բագրատյանն այլ թեկնածուների մասին չի խոսում

Գյուղերից մեկում Հրանտ Բագրատյանի քարոզչությանը խանգարելու փորձեր են եղել, բայց նա վստահ չէ, որ դա կազմակերպված ակցիա է եղել: Իսկ, ընդհանուր առմամբ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քարոզչության փուլը Բագրատյանը նորմալ գնահատեց:

 

Նա հայտնեց, որ անակնկալի է եկել, երբ ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոսում է լիբերալիզմից, ու մարդիկ ողջունում են դա, ինչը, ըստ նրա, 90-ականներին էլ այդպես չէր: Բագրատանը լրագրողներին ասաց, որ ինքը ընդդիմադիր մյուս թեկնածուների մասին չի խոսում, քանի որ համարում է, որ որեւէ այլ թեկնածու իրավունք չունի խոսել մյուս թեկնածուի մասին, բացի Սերժ Սարգսյանից, քանի որ միայն նա է հայտարարել, որ «դիմադիր» թեկնածու է:

 

Բագրատյանը հայտնեց, որ ինքը հետեւում է Սերժ Սարգսյանի քարոզարշավի ընթացքին, ու նրա նախընտրական ծրագրի մասին էլ նշեց, թե ինքը տարբեր ընկերներ ունի աշխարհի տարբեր երկրներում եւ կատակի տեսքով նրանց ասում է՝ «թող ձեր երկրի ծրագիրը Սերժ Սարգսյանը գրի»:

 

Նախագահի թեկնածուն ընդունում է, որ Սերժ Սարգսյանը եւս ծրագիր ունի, բայց դրա որակը սարսափելի է, եւ ոչ ոք չի կարող հինգ տարի հետո նախագահից կոնկրետ ինչ-որ բան պահանջել, քանի որ ոչ մի կոնկրետ քայլ Սերժ Սարգսյանը չի խոստանում: Ոչ ոք չի կարող կոնկրետ ասել, որ եթե

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի խոցելի կողմերին, ապա Բագրատյանը նշեց, որ  ամենախոցելի կողմ այն է, որ այս իշխանության մեջ չկա պատկերացում, չկա ցանկություն` որեւէ բան փոխելու: Հետեւաբար` Բագրատյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանի ընտրվելու դեպքում չեն լինելու դատական համակարգի բարեփոխումներ, տնտեսական համակարգի բարեփոխումներ, օլիգարխիան ավելի է ուժեղանալու, չի լինելու նաեւ քաղաքական երկխոսություն:

 

Իսկ ամենավատը, ըստ նրա, այն է, որ զարգացում չի լինելու, քանի որ եթե տնտեսական ցուցանիշներից հանվում են ԱՊՊԱ-ների եւ նման մի քանի ցուցանիշներ, երեւում է, որ երկրի տնտեսության մեջ որեւէ զարգացում կամ աճ չկա: