կարևոր
3661 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-06 18:10
Քաղաքական

Զարմանում եմ, տնտեսությանը վերաբերող հարցին պատասխանում է արդարադատության նախարարը․ Թադեւոս Ավետիսյան

2022 թ բարձր տնտեսական աճը նաև արտահանման էական աճի արդյունք էր․ այս մասին ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ 2,4 մլրդ․ դոլլարի ավել արտահանում ենք ունեցել 2022-ին, որի 12 տոկոսը միայն ավտոմեքենաների արտահանման գծով է։ 

Ի՞նչ եք արել տրանպորտային միջոցների թռիչքային աճն ապահովելու համար, որ հիմա որքան ուժ ունեք ապախթանում եք դրա զարգացումը․ հարցնում է Թադևոս Ավետիսյանը նշելով՝ ի՞նչ պատասխան պիտի տաք իրենց գործով զբաղված այս մարդկանց քաղաքականություն փոխելու համար։