|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը կարևոր ներդրում է, որպեսզի մարդիկ այդ տարածաշրջանում ապրեն անվտանգության զգացողությամբ։ Այս մասին «Նոր սերունդ – 2021» համաժողովի շրջանակում, դեկտեմբերի 13-ին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանի կարծիքով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի դերն ու նշանակությունը անհնար է գերագնահատել։ «Կան կոնկրետ պայմանավորվածություններ, և կա մեր խաղաղապահ զորակազմի կոնկրետ գործունեությունը։ Այն իսկապես կարևոր ավանդ է ներդնում, որպեսզի մարդիկ այս տարածաշրջանում ապրեն անվտանգության զգացողությամբ և ապագայի տեսլականով։ Դա իսկապես խաղաղության և պոզիտիվի լուրջ և կարևոր գործոն է այսքան դժվարին իրավիճակում»,- նշեց դիվանագետը։
Խոսելով կողմերի հետագա գործողությունների և Ղարաբաղում խաղաղապահների անժամկետ ներկայության հնարավորության մասին՝ դիվանագետը, մասնավորապես, ասաց. «Կյանքը ցույց կտա»։