Փոխարժեքներ
18 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Այսօր ԱԺ նիստում պատգամավորները ելույթներ էին ունենում գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի վերաբերյալ: ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի պատգամավորները սուր քննադատության ենթարկեցին նրան: ՀՀԿ-ն, բնականաբար, փորձ էր անում հակադարձել բոլոր այդ ելույթներին՝ պաշտպանելով իր առաջադրած թեկնածուին:
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նույնպես գովաբանեց Արթուր Դավթյանին, նաև չշրջանցեց առաջիկա ՏԻՄ ընտրությունները: Նշենք, որ երեկ ԱԺ հայտարարությունների ժամին ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ էմոցիոնալ ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով քննադատեց Գյումրու ընտրություններում առաջադրված այլ ուժերին, որոնք հակաքարոզչությամբ են զբաղված:
«Կցանկանայի անդրադառնալ հեղափոխական գործի մեկ այլ հսկայի, բուրժուա-դեմոկրատական հեղափոխության չստացված և մանկամտորեն խաբված հաճախորդի կողմից, Գյումրիի ընտրությունների հետ կապված, այս ամբիոնից հնչեցրած գնահատականներին: Անարժանապատվության մարմնավորում է հաջորդ խորհրդարանում ոչ թե սեփական թիմի, այլ բացառապես սեփական անձի մանդատը մուրալու գործը այս կամ այն քաղաքական ուժի վրա մնալու եղանակով տեսնելով` գալ և այս ամբիոնից այլ թեկնածուների վերաբերյալ հնչեցնել տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Սամվել Ֆարմանյանը: