|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Աֆղանստանի արևելքում տեղակայված կոալիցիոն ուժերի ավիաբազային պատկանող երկու ուղղաթիռներ գնդակոծվել են Պակիստանի սահմանամերձ տարածքից. հաղորդում է Reuters գործակալությունը` հավելելով, որ ուղղաթիռները երկրորդ կրակահերթի ժամանակ պատասխանել են փոխադարձ կրակով։
Պակիստանյան հետախուզության ներկայացուցիչը հայտարարել է, որ դեպքի հետևանքով երկու զինծառայող է վիրավորվել։
Պակիստանի Աբոտաբադ քաղաքում «Ալ Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո Պակիստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրվել են։
Wikileaks կայքում հրապարակվել են փաստաթղթեր, որոնց համաձայն` Պակիստանի հատուկ ծառայությունները 10 տարի շարունակ թաքցրել են բեն Լադենին։ Իր հերթին, Պակիստանը հերքում է այդ մեղադրանքները և դժգոհություն հայտնում, որ ԱՄՆ-ը տեղյակ չի պահել երկրի ղեկավարությանը և հատուկ ծառայություններին նախապատրաստվելիք գործողության մասին։