Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գերմանիայում բնակվող թուրք լրագրող Ջան Դյունդարը Թուրքիայում դատապարտվել է 27 տարվա ազատազրկման։ Դեկտեմբերի 23-ին Ստամբուլի դատարանը Դյունդարին դատապարտել է 18 տարի 9 ամիս ազատազրկման ՝ ռազմական և քաղաքական լրտեսության նպատակով պետական գաղտնիքներ ստանալու մեղադրանքով: Լրագրողը ստացել է ևս 8 տարի 9 ամիս ազատազրկում՝ ահաբեկչությանը օժանդակելու մեղադրանքով:
Դյունդարը արդարացվել է գաղտնի տեղեկատվության բացահայտման մեղադրանքով: Դատարանը դարձյալ պահանջել է ձերբակալել լրագրողին: Նրա փաստաբանները, որպես բողոք, բոյկոտել են դատավարությունը՝ բացատրելով, որ չեն ցանկանում օրինականացնել քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռը:
Հիշեցնենք, որ Cumhuriyet կայքի նախկին գլխավոր խմբագիր Դյունդարը 2015 թ. հրապարակել էր գաղտնի տեղեկություններ, որով բացահայտում էր, որ Թուրքիան գաղտնի զենք է մատակարարում Սիրիայի ընդդիմությանը։ 2016 թ. ի վեր Դյունդարը բնակվում է Գերմանիայում։