|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Yerkir.am-ի հետ զրույցում անկեղծացավ՝ իրենց կուսակցության գործունեության ընթացքում և հատկապես այս ժամանակահատվածում, երբ ՏԻՄ ընտրությունների փուլ է, զգացվում է Գագիկ Ծառուկյանի բացակայությունը:
«Նրա կշիռ ունենալն իր ազդեցությունը թողնում էր և թողնում է: Ես չէի ասի, որ Գագիկ Ծառուկյանը չկա մեր քաղաքական իրականության մեջ, պարզապես այս պահին Գագիկ Ծառուկյանը, իր որոշմամբ, քաղաքականությամբ չի զբաղվում: Ես ուզում եմ նորից հիշեցնել մեր հարգարժան գործընկերներին, որ Գագիկ Ծառուկյանը չգնաց արյունահեղության: Այո, ռեալ էր արյունահեղությունը, վտանգը, և եկեք որևէ մեկս երեսպաշտություն չանենք և ասենք՝ չենք հասկանում՝ ինչու պարոն Ծառուկյանը նման որոշում կայացրեց: Նա կայացրեց նման որոշում, որպեսզի երկիրը չկանգնի քաղաքացիական պատերազմի շեմին: Դա փաստ է»,- ասաց Զոհրաբյանը:
Նա նաև ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանն ինքը կորոշի իր՝ քաղաքականություն վերադառնալու հարցը, բայց ինքը և իրենց բոլոր թիմակիցները Ծառուկյանին տեսնում են ԲՀԿ-ում:
Նշենք, որ հատկապես վերջին օրերին ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ իշխանությունները Գագիկ Ծառուկյանին կվերադարձնեն քաղաքականություն: