|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է մարզպետերի հետ: Ըստ Demokrathaber-ի՝ նա հորդորել է սխալվել, սակայն չդավաճանել:
«Ոչ մի գործ առանց սխալմունքի չի լինում: Մոռացեք այդ մասին: Եթե փորձեք ամեն ինչ իդեալական անել, չեք կարող աշխատել, ընտրություն կատարել: Այստեղ խնդիրը ժողովրդի շահն է` երկրի ապագան և շահը: Սխալվեք, բայց մի\' դավաճանեք: Սխալվելու տեղ կա, բայց դավաճանության՝ երբեք»,- հայտարարել է թուրք պաշտոնյան:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում ընթացքող ձերբակալությունների շրջանակներում ձերբակալվել են ԶՈՒ բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր, ըստ թուրքական իշխանությունների, անմիջական կապ են ունեցել Գյուլենական շարժման հետ, որը մեղադրվում է երկրում հեղաշրջման գործը գլխավորելու մեջ: