|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նույնպես անդրադարձել է Աթաթուրքի հասցեին վիրավորանք հնչեցնողներին. տեղեկացնում է Haberler-ը:
Խստորեն դատապարտելով նրանց՝ Յըլդըրըմը հայտարարել. «Աթաթուրքը և մեր հանրապետության հերոսները մեր ազգային արժեքներն են, հետևաբար` մենք չենք կարող ընդունելի համարել նման որակումները: Մենք նման արարքները խստորեն դատապարտում ենք և պատրաստ ենք այդ հարցով դիմել օրենքի միջոցներին»:
Ըստ նրա՝ Թուրքիայի պատմությունը չունի ոչինչ, որից կարելի է ամաչել: «Կարծում ենք, որ սա դիտավորյալ արված բան է»,- նշել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայում Աթաթուրքի անվան շուրջ սկանդալ էր բարձրացել: TVNet հեռուստաալիքով հեռարձակվող «Խորքային պատմություն» հաղորդման ժամանակ թուրք հեղինակ Սուլեյման Եշիլյուրթը հայտարարել էր, որ Աթաթուրքի որդեգիր դուստր Աֆեթ Ինանը եղել է Թուրքիայի «ոչ պաշտոնական առաջին տիկինը»: Որդեգրված աղջկա հետ սիրային կապ ունենալու համար Աթաթուրքի հասցեին մեղադրանք հնչեցնելու համար դատական գործ էր բացվել հաղորդման հեռարձակումից անմիջապես հետո:
Նման սենսացիոն հայտարարություն էր հնչեցրել նաև թուրք հոգևորական Հասան Աքարը: Նա հայտարարել էր, որ Աթաթուրքը բիճ է, իսկ նրա մայրը՝ հասարակաց տան աշխատակցուհի: «1938թ.-ին սատկած այդ վիժվածքի նմանի մայրը Սալոնիկում հասարակաց տան աշխատող է եղել, դա հայտնի բան է», - ասել էր հոգևորականը: