|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ցավակցություն է հայտնել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ:
Ըստ Haberler-ի՝ Յըլդըրըմը Քարիմովի հոգուն հանգստություն է մաղթել:
«Թուրքիայի Հանրապետության անունից Ուզբեկստանի ժողովրդին խորին ցավակցություն եմ հայտնում»,- ասել է Յըլդըրըմն Անկարայում կառավարության նիստի ժամանակ:
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի վիճակը կրիտիկական է: Ըստ տեղեկությունների՝ նա ուղեղի կաթված էր ստացել: Reuters-ը տարածել էր նրա մահվան մասին տեղեկություն, որը պաշտոնապես դեռևս չի հաստատվել:
Հիշեցնենք նաև, որ ԶԼՄ-ներում տարածվել էր Քարիմովի մահվան մասին լուրը, որը, սակայն, ավելի ուշ հերքվել էր: