Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հինգշաբթի երեկոյան Արցախից օկուպացված Կովսականի շրջանում ավտովթար է տեղի ունեցել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմի և պատգամավոր Շամիլ Այրըմի մասնակցությամբ։ Նրանք երկուսն էլ ուղղաթիռով տեղափոխվել են Բաքվի կլինիկաներից մեկը. հոկտեմբերի 20-ին հայտնել է թուրքական TRT հեռուստաալիքը։
Բինալի Յըլդըրըմը և Շամիլ Այրըմը նախագահ Էրդողանին ուղեկցել են Ադրբեջան կատարած այցի ժամանակ։ Թուրքական պատվիրակությունը ժամանել է՝ մասնակցելու Արցախից օկուպացված տարածքներում այսպես կոչված «Զանգիլանի» միջազգային օդանավակայանի և հարևան Ջրականի մի շարք օբյեկտների բացման արարողությանը։ Վթարը տեղի է ունեցել այցի ավարտից հետո, երբ պատվիրակությունը Ջրականից ուղեւորվում էր Կովսական։
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ տուժածների հետ հեռախոսով խոսել է, և նրանց վիճակը բավարար է. հայտնում է TRT-ն։ Վթարի պատճառները չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ Բինալի Յըլդըրըմը Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2016-2018 թվականներին, այնուհետև եղել է երկրի խորհրդարանի՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը։