Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ ՀՅԴ քաղաքական հավաքը՝ ի զորակցություն Արցախի պետականության: Yerkir.am-ը զրուցել է հավաքին ներկա գտնվող բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանի հետ:
Տոնոյանի կարծիքով` Արցախն իր ամբողջական տարածքն ի զորու է պահել, ադրբեջանցու ոտքը մեր սահմաններից ներս չի մտնի, և արցախցին իր 25-ամյա անկախության ընթացքում դա արդեն ապացուցել է:
«Մենք անընդհատ կառուցողական դիրքերից ենք խոսում, իսկ Ադրբեջանի կողմից որևէ բառ չի ասվում, որ հնարավորություն ընձեռվի շարունակելու բանակցային գործընթացը, ընդհակառակը` նրանք անընդհատ ռազմական գործողություններից են խոսում: Քանի դեռ Ադրբեջանի կողմից չի հնչել որևէ կառուցողական դիրքորոշում, մենք, իհարկե, պետք է մնանք կառուցողական դիրքերում, բայց անընդհատ պետք է պատրաստվենք պատերազմի»,- նշեց մեր զրուցակիցը:
Ըստ նրա` մեր հակառակորդի հռետորությունը պատերազմ դրդելու, ուժի դիրքերից խոսելու մասին է, սակայն Արցախը թեկուզ ոչ մի երկրի կողմից էլ չճանաչվի, պատրաստ է պաշտպանել իր անկախությունը, և ապրիլյան քառօրյա պատերազմն ապացուցեց դա:
«Ապրիլյան դեպքերը մի քիչ մեզ մոտ լավ չմեկնաբանվեցին, թվաց` մենք պարտված դուրս եկանք, բայց չմոռանանք, որ Ադրբեջանն իր բոլոր ուժերը կենտրոնացրեց, բայց ընդամենը կարողացավ ուխտադրուժ հարձակվելու պարագայում մեկ գումարտակի հանձնարարություն կատարել, սա ես ռազմական առումով եմ ասում: Մենք 100 զոհ ենք ունեցել, բայց եթե խոսքը վերաբերում է զուտ այն առաջադրանքին, որ նրանք իրենց առջև դրել էին, չկարողացան կատարել, դա նշանակում է, որ մենք նրանց համար լուրջ հակառակորդ ենք»,- շեշտեց Տոնոյանը:
Ըստ նրա` մեկ վայրկյան անգամ կասկածել պետք չէ, որ եթե մեր թշնամին զգա, որ կարող է վերցնել Արցախը, նույն օրը կանի դա, քանի դեռ առաջ չեն գալիս` նշանակում է, որ մենք ուժեղ ենք:
«Շատ խնդիրներ ունենք մեր երկրի մեջ`կարգավորելու, ավելի ամրանալու, ավելի ուժեղանալու խնդիր ունենք և այդ ուղղության վրա ենք, այդ ճանապարհի վրա ենք: Ես վստահ եմ, որ մենք տարեցտարի ավելի ուժեղանալու ենք: Հաստա\'տ այդպես է լինելու»,- եզրափակեց իր խոսքը ազատամարտիկը: