կարևոր
928 դիտում, 2 շաբաթ առաջ - 2025-05-28 15:06
Առանց Կատեգորիա

Արցախն ուրանալը, բանակ լուծարելը,ՀՀ սուվերեն տարածքը զիջելն ինքնիշխանությո՞ւն է․ Դանիելյանը՝ Փաշինյանի ուղերձի մասին

Արցախն ուրանալը, բանակ լուծարելը,ՀՀ սուվերեն տարածքը զիջելն ինքնիշխանությո՞ւն է․ Դանիելյանը՝ Փաշինյանի ուղերձի մասին

«Հիմա ունենք մի իրավիճակ, երբ երկրի՝ ոչ բարով ղեկավարությունն ինքնիշխանության ու սուվերենության անվան տակ ոչնչացնում է, ավիրում ամեն ինչ։ Մեր երկիրը դնում է զոհասեղանին, զիջվում է ամեն ինչ՝ Անկախության հռչակագիր, Սահմանադրություն, զինանշանի հարցն է քննարկվում, սա երկիրը քանդել է նշանակում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։
Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամները, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ մասնակցում էին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի  հիշատակը հարգելու միջոցառմանը՝  արձանի մոտ։ 

Ըստ Գառնիկ Դանիելյանի՝  Արցախը նվիրել են, հիմա անցել են Հայաստանի կազմալուծմանը։

«Հիմա մտածում են ադրբեջանցիների հեռ առևտուր անելու, նրանց ծառայելու մասին, բայց հայ մարդը չի կարող նման կերպ ապրել»,-ասաց Դանիելյանը։

Անդրադառնալով Փաշինյանի այսօրվա ելույթին՝ պատգամավորն ասաց․ «Արցախն ուրանալն ինքնիշխանությու՞ն է, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները զիջելը սուվերենությո՞ւն է, ադրբեջանցին Ջերմուկի վերևը նստած է, դա սուվերենությո՞ւն է, բանակի կազմաքանդումը, կազմալուծումն ինքնիշխանությո՞ւն է, ապառազմականացումն ինքնիշխանությա՞ն մասին է խոսում։ Փայլուն հարաբերություններ ունենք Վրաստանի հետ, բայց Վրաստանի տարածքով մեր գործարարները չեն կարողանում իրենց բեռները հասցնել Ռուսաստան, մերձբալթյան երկրներ։ Մի պաշտոնյա չկա, որ կարողանա խոսի, խնդիրը լուծեն, հանցավոր անգործություն է, գյուղատնտեսությունը վարի են տալիս, հեսա կասեն՝ մեզ պե՞տք է Արարատյան դաշտում լոլիկ աճեցնենք, սա ֆանտաստիկայի ժանրից չէ, սա քայլ առ քայլ իրականացնում են, սպասարկում թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, սրանք անկարող են սպասարկել հայկական շահը։ Եվ այսօր գնալ Սարդարապատում սրտաճմլիկ հայտարարություն անել... Դուք ի՞նչ կապ ունեք այս պետության հետ»։