|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր կառավարության նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց որոշում, որը մշակվել է վարչապետի հանձնարարականի հիման վրա: Խոսքը ուժեղ քամու հետևանքով դպրոցներից մեկի վնասման մասին է: Նախատեսվում է բյուջեի միջոցներից 40 միլիոն դրամ հատկացնել Երևանի Ս. Հովսեփյանի անվան N 115 ավագ դպրոցի տանիքի և հարակից տան տանիքի վերանորոգման համար: Նախարարը նշեց, որ մասնագետները եղել են համապատասխան վայրում, գնահատել վնասի չափը:
«Բայց տանիքի վերանորոգման համար 40 միլիոն դրամը շատ չէ՞»,- հարցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Լևոն Մկրտչյանը նշեց, որ ուժեղ քամին ամբողջությամբ ետ է շպրտել տանիքը, իսկ մասնագետները վնասի չափը այդքան են գնահատել:
Վարչապետը հանձնարարեց ևս մեկ անգամ քննարկել խնդիրը և ներկայացնել որոշման նախագիծը: