|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կառավարությունը 444 մլն դրամ կհատկացնի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման համար: Որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 17-ի նիստում:
Նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ այդ գումարից 146,6 մլն դրամ հատկացվելու է Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջին: «Նույնը վերաբերում է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջին, որին հատկացնում ենք 156,7 մլն դրամ: Եվս 94,2 մլն դրամ հատկացնում ենք Բերդի պետական բազմագործառութային քոլեջին՝ շենքի շինարարական աշխատանքների համար: 4,2 մլն դրամ հատկացվելու է Հայաստանի ազգային կինոկենտրոնին, որն ունի տարածք, սակայն վերանորոգված չլինելու պատճառով 2016-ից տարբեր տարածքներ է վարձակալում»,- ասաց նախարարը:
Լոռու մարզի Վանաձորի թիվ 18 դպրոցի բարեկարգման և արտաքին բարեկարգման աշխատանքներին և ծրագրերի ևս հատկացվելու են միջոցներ: